Նիկոլ Փաշինյանի մոտ մեծամտական զառանցանք կա. այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և ընդգծեց, որ վարչապետի հոգեկան վիճակը ստուգելու համար հետազոտություն է անհրաժեշտ:
«Այս մարդուն հոգեբուժական կլինիկայում հետազոտություն է պետք, որի համար մենք դրամահավաք ենք իրականացնում: Մարդիկ իրենց ներդրմամբ ստորագրում են այն պնդման տակ, որ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությունը պետք է հետազոտվի, նա հոգեպես առողջ չէ»,- նշեց Մարինա Խաչատրյանը:
Իսկ հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ հետազոտության համար, բանախոսը պատասխանեց, որ այն 26 հազար եվրո է արժենալու. «Բոլորիդ կոչ եմ անում օգնել Նիկոլ Փաշինյանին, որ նա վերագտնի իր հոգեկան առողջությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը