Կառավարությունն իր դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է 11 հարց, այդ թվում՝ մի շարք վարկային պայմանագրեր: Մասնավորապես, Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը