«Չի կարելի անել տեղական հանրաքվե և դա լինի ոչ պարտադիր, դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է։ Գյուղերում մարդիկ ասում են՝ գնացինք բոլորով դեմ քվեարկեցինք, բայց էլի խոշորացրեցին, ուրեմն ընտրությունները սուտ են և պառլամենտական ընտրություններին չենք մասնակցի, որովհետև սուտ է։ Հասկանո՞ւմ եք մարդկանց չենք կարող համոզել, որ սա ոչ պարադիր տեղական հանրաքվե է, իրենք գիտեն, որ համախբվեն ու դեմ քվեարկեն չի խոշորանալու»,- ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի կողմից ներկայացրած Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը