04 12 2019

Իմքայլականները՝ Մեհրիբան Ալիևայի թիմակիցներ․ Top-news.am

Իմքայլականները՝ Մեհրիբան Ալիևայի թիմակիցներ․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Օրեր առաջ Մեհրիբան Ալիեւան ձեւակերպեց իր երազանքը՝ Արցախում մուղամ լսել։ Սրան հաջորդեց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ թույլատրել ընդամենը տասը միլիոն դրամով զինված ուժերում ծառայել միայն մեկ ամիս:

Մի պահ թվաց, որ իմքայլական մյուս պատգամավորները, ինչպես նաեւ վարչապետը, հրապարակավ կդատապարտեն իրենց ընկերոջ նախաձեռնությունը, ավելին, նրան կառաջարկեն վայր դնել մանդատը, բայց տեղի ունեցավ հակառակը:

Պարզվում է՝ այս գաղափարը ողջունել է Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ավելին, Հայկ Սարգսյանն պնդում է, որ իրեն այս հարցում աջակցողների թիվը բավական մեծ է իր գործընկերների շրջանում:

Հետաքրքիր թիմ է ձևավորվում՝ Dream team. Մեհրիբանը հարցի տեսական մասն է ձեւակերպում, Հայկ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը՝ գործնական։

Ստեփանակերտում մուղամ լսելու երկու տարբերակ կա. Արցախի անկախությունը ճանաչելուց հետո որպես հյուր մի օր գալ համերգի կամ հայկական բանակը կազմալուծելուց հետո, որպես օկուպանտ իրականացնել ցանկությունը։

Նախաձեռնության հեղինակները կարող են ավելի հեռու գնալ եւ օրենսդրական նախաձեռնությամբ արգելել զորակոչը, որը Մեհրիբանին եւ նրա դուստրերին կօգնի Արցախում ոչ միայն մուղամ լսել, այլ նաեւ մուղամի դպրոցներ բացել։ Կարելի է շարունակել Արցախը ազատագրած եւ բանակ ստեղծած նախագահներին եւ գեներալներին բանտում պահել, եւ Մեհրիբանը հնարավորություն կունենա Երեւանում Մուղամի փառատոն անցկացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ