03 12 2019

էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր. ԲՀԿ առաջնորդ



Գործարարներն ուզում են իշխանությունների հետ քիփ լինեն, որ գործերը լավ լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա բողոքեց, որ շարունակում են ստուգել իրեն պատկանող ընկերությունները. «Հիմա էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից ստուգում են: Ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձեւ կա: էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պետք է ստուգեն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են ձեզ թիրախավորել, նա պատասխանեց. «Դու որպես լրագրող չգիտե՞ս»:

Հարցին, թե հիասթափվա՞ծ եք հեղափոխությունից, նա պատասխանեց. «Ես ընդհանրապես, հիասթափ չեմ, ոչ մեկն էլ չպետք է հիասթափվի, կյանքը շարունակվում է: Ամեն թերություն մարդն իր մեջ պետք է գտնի, կարողանա աշխատել, ստեղծել, օրինակ ծառայել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ