Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ ԱԺ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք:
Մասնավորապես գրել էր, որ վերջին անգամ «խորհուրդ է տալիս հեռու խաղալ», որ իր հետ կապված «հանգամանքները անձնականացնելու և իրեն փորձել կծմծելու փորձերի վրա ինձնից շատ ավելի փորձառուների ատամներն են ջարդվել»: Դանիելյանը ակնարկում էր, որ ես չարաշահում եմ խմբակցությանն ամրակցված մեքենան և նախազգուշացնում, որ հաջորդը իր կողմից հրապարակային փուլն է:
Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել:
Երբ իմ տեսակետներից որևէ մեկը վիրավորվում է պատրաստակամություն եմ հայտնում միտքս պարզաբանելու, ինչը քիչ առաջ փորձեցի անել Դանիելյանի հետ հեռախոսազրույցում: Ցավոք պարոն Դանիելյանը ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց, ինչն էլ և հիմք հանդիսացավ այս գրառումս կատարելու և ցույց տալու ԱԺ Իմ Քայլը պատգամավորի խոսելաոճը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը