30 11 2019

Սկանդալային նվիրատվության վերաբերյալ հրապարկումները՝ դատախազության ուշադրության կենտրոնում

Սկանդալային նվիրատվության վերաբերյալ հրապարկումները՝ դատախազության ուշադրության կենտրոնում

Գլխավոր դատախազությունը տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել։ Այս մասին հայտնում են դատախազությունից։ Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում, սոցցանցերում թոփ թեման սկանդալային նվիրատվություններն են։ Ըստ մամուլի հրապարակումների, ընկերությունները քաղաքապետարանին նվիրել են այս մեքենաներն իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։ Ամեն ինչ սկսվեց այ բանից, երբ Դավթաշեն համայնքի ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին խնդրեց հարց հնչեցնել՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 Կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։ ԱԺ ընդդիմադիր ուժերի պատգամավորներն ահազանգեցին հնարավոր կոռուպցիայի մասին, հրավիրեցին դատախազության ուշադրությունը հարցի վրա։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հայտարարեց՝ Մարությանը պետք է հրաժարական տա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ