28 11 2019

Աշխատում ենք բացառել գազի սակագների բացասական թռիչքները. Մհեր Գրիգորյան

Աշխատում ենք բացառել գազի սակագների բացասական թռիչքները. Մհեր Գրիգորյան

 «Ես մի քանի անգամ նշել եմ, որ գազի հետ կապված բանակցությունները և քննարկումները բազմակողմ են, և ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք, այդ թվում՝ այլ երկրների հետ հարաբերություններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ քննարկումներին:

Ինչ վերաբերում է Իրանից գազ ստանալու և փոխարենը էլեկտրաէներգիա  կամ այլ ապրանքներ տալու գործընթացին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ այն ընթացիկ փուլում է, այլ հարց է ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացումը, և այլ հարց են ծավալները, որոնք, նրա խոսքով, օրակարգային են, սակայն այս պահին ավելի կոնկրետ ոչինչ չի կարող ասել: 

Դիտարկմանը, որ տնտեսագետները ենթադրում են, թե ապրիլի 1-ից գազի գինը բարձրանալու է , և վարչապետի ու փոխվարչապետի այն խոսքը, որ մինչև ապրիլի 1-ը գնի բարձրացում չի սպասվում, արդյո՞ք  դա ուղիղ մեսիջ էր կոնկրետ ժամկետի հետ կապված, Գրիգորյանն ասաց.

«Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր: Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, ուրեմն  նշանակում է, որ հարցը բանակցման փուլում է, և կան հարցեր, որոնք ևս ճշտման ենթակա են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ