27 11 2019

Անկեղծության պահը սկսվել է․ Ալիևը Սյունիքն է պահանջում․ Ստեփան Դանիելյան

Անկեղծության պահը սկսվել է․ Ալիևը Սյունիքն է պահանջում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Առհասարակ պետություններն ու ազգերը խորհրդանիշների միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշների շուրջ պայքարի տեսք է ստանում։

Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։ Բայց բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։

Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։ Անկեղծության պահը սկսվել է։

Ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փոխանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։ Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ