«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչ որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը:
ՔՊ կենտկոմի հրահանգիչի կողմից տրված ցուցումով մարտնչող միջակությունները հորթի հրճվանքով տարածում են այս նկարը ու տխմար մեկնաբանություններ անում:
Բայց որքան քիչ բան է պետք տկարամիտներին ու սակավամիտներին երջանիկ լինելու համար:
Հ.Գ. Գրառման բովանդակությունը որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից»։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր հերթին այս թեմայով գրում է․
«Մութ սենյակում սև կատու որոնողների ոհմակներին հայտնում եմ, որ մեջբերված խոսքը իմը չէ։
Վիրավորականը էն ա, որ օրինակ հեռախոս կորցնելու գծով սպորտի միջազգային վարպետի մտքով անցելա, որ ես ու Արթուր Ղազինյանը էնքան սեփական դատողություն չունենք, որ ինչ-որ մեկը պիտի մեզ «տեքստ տա»։
Ձեր առակագիրներով-բանով հանդերձ՝ գնացեք «Հայելու հեքիաթը» մուլտֆիլմը նայեք։ Էս էլ ձեզ հղումը։ Հիշեցնեմ, որ ներքևում մեջբերված խոսքը իմը չէ, այլ Արթուր Ղազինյանինը։Վրիպակ թույլ տված լրատվականից՝ 5-րդ ալիքից էլ պահանջում եմ ուղղել այն և այդ մասին հրապարակավ տեղեկացնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը