Tert.am-ը գրում է․ «Բյուջեից 5 մլն դրամով Կենտրոնի թաղապետարանն ու ենթակա կառույցների տնօրենները ամանօրյա խնջույք կանեն Բելաջիոյում կամ համարժեք վայրում:
Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու ենթակա կազմակերպությունների տնօրենները 5 մլն 200 հզր դրամի հյուրասիրություն են նախաձեռնել: Tert.am-ը տեղեկացավ, որ ամանորյա խնջույքը, որը քաղաքապետարանը ծրագրում անվանել է մշակութային միջոցառման կազմակերպման ծառայություն, կֆինանսավորվի բյուջեից:
Հյուրասիրությունը նախատեսված է անցկացնել Բելաջիոյում կամ համարժեք այլ վայրում՝ ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հայեցողության, հյուրասիրությանը կմասնակցի 250 անձ:
Հյուրասիրությանը նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը