«Այսօր մեր հասարակության մի հատվածն էյֆորիայից դուրս է գալիս և մտնում է դեպրեսիայի փուլ, այնտարբերության փուլ, և շատերն այսօր գիտակցու են, որ ինչ-որ բան սխալ է, բայց չեն էլ ուզում պայքարել, թուլացել են։ Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանն է ընկել էյֆորիայի մեջ։ Վարչապետն էյֆորիայից դուրս է գալու այն պահին, երբ որ իրեն սիրող ժողովուրդը իրեն փողոցում գցելու է ոտքերի տակ, նա այսօր իրականությունից էնքան է կտրվել, որ չի հասկանում, որ հասարակության այն հատվածը որ իրեն պաշտում էր, մի բանի համար էր պաշտում , որովհետև հավատացել էր իր ընդդիմադիր ժամանակվա ստերին, որ եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չլինեին և եթե երկրում կոռումպցիա չլինի, բոլորը սկսելու են լավ ապրել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը