ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին, նշել է․
«Համանախագահների հայտարարություններում բազմիցս ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր՝ նախքան հակամարտության։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձևաչափին, այդ հարցը որոշում են այն երկրները, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»։
Զախարովայի ելույթի՝ ԼՂ-ին վերաբերող հատվածը կարող եք դիտել 42:30 րոպեից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը