Հայաստանի Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է․
«Մի քանի օր առաջ ահագին ուրախացա։ Նորություններով նայում էի Դանիել Իոանիսյանի կողմից կազմակերպած քննարկումը դատարանների հանդեպ վստահության մասին։ Մասնակցում էր Սահմանադրական դատարանի մեկ դատավոր և ամենայն հայոց գործ տվող Արման Բաբաջանյանը։
Նախ մեկ հարց․
-Այդ ո՞վ է ասել, որ դատարանների հանդեպ վստահությունը որևէ կապ ունի Սահմանադրական դատարանի հետ, ո՞վ։ Քանի քաղաքացի է դիմում ՍԴ, բնակչության 0,0001%: Փաստորեն հարցմանը մասնակցած մարդիկ իրենց գնահատականը տվել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների համար։ Ուշագրավ է այն, որ հեղափոխությունից անցել է 1,5 տարի և այդ գնահատականը տրվում է հենց ձեր զանգովի և վնգստացող դատավորներին։ Այն դատավորներին, որոնք գնում են ապօրինությունների, միայն թե հաճոյանան ներկայիս իշխանիկներին։ Լա՛վ, այդքան բութ որտեղից եկաք և ընկաք այս երկրի գլխին։
Հա, մի բան էլ․ Ամենայն հայոց գործ տվող, հարազատ մոր վրա ցուցմունք գրող և հայ ազգի դահիճների հետ հանդիպող Արման Բաբաջանյանին փոխանցեք, որ շուտով կհայտնվի այնտեղ, որտեղ շուտվանից պետք է լիներ։Դեռ այսքանը․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը