Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը գրում է․
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Նոյեմբերի 19-ին ունեցա մի շատ հետաքրքիր եւ կարեւոր քննարկում Սոմալիլենդի ճանաչված քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հետ: Սա Արցախի և Սոմալիլենդի առաջին քաղաքական շփումն է: Մենք խոսեցինք տարբեր թեմաների, մասնավորապես, երկու պետությունների պատմության, աշխարհաքաղաքական զարգացումների, պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին:
Սոմալիլենդը բավականին հետաքրքիր երկիր է: Ինչպես մենք, այնպես էլ Սոմալիլենդը գտնվում է գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հետաքրքրությունների ներքո: Սոմալիլենդի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, Եթովպիան, արաբական աշխարհը, Իսրայելի, այլ պետություններ:
Արցախի պահպանողական կուսակցությունը նման քննարկումը կարեւորում է շքաղաքակրթությունների երկխոսության ներքո: Քաղաքակրթությունների բախման փոխարեն բոլորս պետք է ձգտենք նրանց միջեւ երկխոսության, որի հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսինն են փոխադարձ հարգանքը, հավասարությունը, փոխգործակցությունը:Քննարկումը շատ օգտակար էր եւ կրելու է բարբերական բնույթ, ինչի մասին կտեղեկացնենք հանրությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը