«Բնականաբար, որևէ բացատրություն չունի 9։1 հաշվով պարտությունը, և որևէ արդարացում էլ չունի։ Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մասնավորապես, կոպիտ խախտումով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն՝ անդրադառնալով Իտալիայի հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ պարտությանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է իրենց համար:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը