18 11 2019

Իրանում խռովությունների հետևանքով կան տասնյակ զոհեր, 1000 կալանավորված



Իրանում կալանավորվել է բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից։ Մասնակիցները եղել են 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, եւ 5200-ը՝ կանայք։

Ինչպես հաղորդվում է,  «անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկում իր հետո մոտ 100 բանկ եւ 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ 

Հիմնական վնասը հասցվել է պետական եւ մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում եւ Քերմանում։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին տեղեկացրել է, որ բենզինի թանկացման դեմ ցուցարարների կազմակերպած անկարգությունների հետևանքով մահացել է մի քանի իրավապահ: Վերջին տվյալներով զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը, հայտնել է, որ Իրանի իշխանությունները ճանաչում են մարդկանց բողոքի ցույցեր անելու իրավունքը ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին հայտարարել է երկրի

«Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Բնական եմ համարում, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, եւ նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն»,- ասել է Իրանի նախագահը

«Բողոքելը մարդկանց իրավունքն է, եւ նրանք կարող են բողոքել, բայց մենք չպետք է թույլ տանք կարգի խախտումներ»,- ասել է երկրի նախագահը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը եւ բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու եւ քննադատելու իրավունք ունեն»,- ասել է նա:

Կառավարության որոշման պատճառները շարադրելիս Ռոհանին ասել է, որ բենզինի գների բարձրացումը կառավարությանը ոչ մի շահույթ չի բերելու, այլ ավելի շուտ ծառայելու է իրանցի ժողովրդի շահերին:

Նա հավելել է, որ նոր միջոցառումը կհանգեցնի բենզինի սպառնման նվազեցման եւ երկրին կօգնի իր ինքնուրույնությունը պահպանել բենզինի արտադրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ