17 11 2019

Լուկաշենկոն 6-րդ անգամ կառաջադրվի նախագահի թեկնածու

Լուկաշենկոն 6-րդ անգամ կառաջադրվի նախագահի թեկնածու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով 2020-ին նախագահի ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը, ընդգծել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջարկել թեկնածությունը։  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ է աշխատել։ – «Այդ դուք մտածեք, առաջադրվեմ այդ ընտրություններին, թե՝ ոչ»։

«Այո, մենք հարուստ չենք։ Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է։ Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում։ Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ստեղծում, սեփական ձեռքերով։ Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել. «Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ այս ընտրություններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ