Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոնց հասկանում եմ, ԱԱԾ-ին սատանա բռնելու հանձնարարականը Նիկոլին պետք է, որ հիմիկվանից ստեղծի հոգեբուժարանով քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքեր։
Վաղը իր փաստաբանները կանգնելու են ու հայտարարեն, որ մի՞թե դա առողջ մարդու պահվածք է եղել, պարզ է չէ, որ մարդը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Այդ նույն հիմքով նշված հանձնարարությունը կատարել պատրաստ ԱԱԾ-ի ներկայիս ղեկավարությունն էլ կփորձի պլստալ պատասխանատվությունից։ Լավ, բա մնացածը հետաքրքիր է՝ ինչ են անելու, Նիկոլի բոլոր արածների պատասխանատվությունը շալակելու եք, գնա՞ք...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը