15 11 2019

Ով փորձում է խոսել՝ թալանի ու կոռուպցիայի մի հոդված կպցնում են պոչին․ Հրանտ Մարգարյան



«Հիմա պատերազմի հավանականություն կա, մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմին, թե՞ ոչ: Իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե՞ հաղթենք։ Եթե ղեկավարությունն ուզում է ժողովրդին ոտքի հանի ւ իրենից թվաքանակով մեծ հակառակորդին հաղթի, պետք է միասնականություն ստեղծի ժողովրդի մեջ, հայրենասիրություն ստեղծի: Մեր մեջ այդպե՞ս է դա՞ է տեղի ունենում, թե օր օրի պառակտում է, քայքայում է: Ով փորձում է խոսել՝ թալանի ու կոռուպցիայի մի հոդված կպցնում են պոչին: Կոռուպցիան ու թալանը դարձել են տեռորի միջոց՝ քաղաքական միտքը, խոսքը խեղդելու համար: Այսպես մենք չենք կարող գնալ ու հաղթել կռվում: Այսօր ունենք վարկաբեկված սպայական կազմ, ունենք բանակ, որտեղ խոսում են միայն թալանի ու կոռուպցիայի մասին, որտեղ ապրիլյան նահատակներն են շահարկման նյութ դառնում»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վեհաժողովին ասաց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ