15 11 2019

Իշխանությունների գահավիժումը սկսում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ․ Արմեն Ռուստամյան



«Ես խորհուրդ կտայի իշխանություններին չկրկնել նախկին իշխանությունների սխալները: Այսօր հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, չի լինում իշխանության գովերգում, միանգամից սկսում են պիտակավորել՝ սև ես, թալանչի ես, նախկին ես: Թալանից են խոսում մարդիկ, ովքեր հազարավոր փաստերով առնչվում են թալանի հետ: Այս իշխանությունները պիտի իմանան, որ իրենք անում են քայլեր, որոնք կուտակվում են և չեն մոռացվելու: Հակընդդեմ հայցով հանդես են գալու բոլոր նրանք, ովքեր տուժել են այս ոտնձգությունների, կամայականությունների ընթացքում»,- «Վերնատուն» հասարակական –քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Մանրմանասն ՝ տեսանյութում

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ