12 11 2019

Լիլիթ Մակունցի մասին գրում են սակավաթիվ և բացասական հոդվածներ․ Մեդիա պաշտպան

Լիլիթ Մակունցի մասին գրում են սակավաթիվ և բացասական հոդվածներ․ Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպանը գրում է․«2019 թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 29 հոդված, որոնցից 5-ը եղել է բացասական, 24-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը շարունակում է դուրս մնալ լրատվականների ուշադրությունից։ Դա վկայում է այն մասին, որ տիկին Մակունցը պասիվացրել է հրապարակային քաղաքական գործունեությունը։

Սակավաթիվ հոդվածների թվում դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Լրատվականները վերհիշել և անդրադարձել են Լիլիթ Մակունցի հայտնի արտահայտությանը, երբ տիկին Մակունցը նշանակվեց մշակույթի նախարար. «Մշակույթն իմ մեջ է»։ Լրատվականները ներկայացրել են նաև «Իմ Քայլը» դաշինքի ևս մի քանի հայտնի արտահայտություններ և նշել են, որ այս ամենից կարելի է գիրք տպել։ Դրանք ներկայացվում են որպես զավեշտալի հայտարարություններ։

Լրատվականները նշում են, որ ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ են կիրառվում․«ՍԴ-ն շրջափակելու ակցիայի ժամանակ տարածքում էր նաև խորհրդարանում իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հանգամանք, որը սկզբունքորեն հնարավոր չէ պատկերացնել իրավական պետությունում։ Դրան հետևեցին Սահմանադրական դատարանում արհեստական ճգնաժամ ստեղծելու փորձերը՝ այնտեղ գործուղելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արմատական կողմնակից, փաստաբան Վահե Գրիգորյանին՝ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելու և ՍԴ-ի մասին օրենքը ակնհայտ ոտնահարելու ճանապարհով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ