11 11 2019

Ռոբերտ Քոչարյանի մասին «Ազատության» ռեպորտաժը միակողմանի է․ Մեդիա պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի մասին «Ազատության» ռեպորտաժը միակողմանի է․ Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպանը հայտնում է․ «Ազատություն TV-ի նոյեմբերի 8-ի լուրերի թողարկմանն անդրադարձ կար Ռոբերտ Քոչարյանի ՝ «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված հոդվածին։ Վեց րոպեն գերազանցող ռեպորտաժում ներկայացվում էին միայն իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքները։ Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը քննդատում էին Ռոբերտ Քոչարյանին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ ռեպորտաժը միակողմանի էր։ Թեև այն վերնագրված էր՝ «Պատգամավորներն արձագանքում են Ռոբերտ Քոչարյանի՝ «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված հոդվածին», բացակայում էր խորհրդարանական այլ ուժի ներկայացուցչի կարծիք։ Լրագրողին կոչ ենք անում պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները, մասնավորապես, ապահովել նյութի բազմակողմանիությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ