06 11 2019

Բաքուն Արցախի հարցով բողոքի նոտա է հղել Մոսկվային

Բաքուն Արցախի հարցով բողոքի նոտա է հղել Մոսկվային

Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա  հանձնել Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ԱԳՆ կայքին:

Խոսքը վերաբերում է ԼՂՀ ԱԳՆ  Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի աշխատանքային այցին։ «Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և  Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ