ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին:
Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը...
Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին:
Հա, կներեք, մոռացել էի, որ նոր Հայաստանում քայլած ոմանց ամեն ինչ կարելի է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը