04 11 2019

Լենա Նազարյանը լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել. «Մեդիա պաշտպան»

Լենա Նազարյանը լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 39 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 36-ը՝ չեզոք։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տասնօրյակներ շարունակ լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել, նրա մասին հոդվածները սակավաթիվ են։ Այս տասնօրյակում մշտադիտարկման ժամանակ գրանցվել են բացառապես բացասական և չեզոք հրապարակումներ։ Նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների գրանցման պարզեցման մասին քննարկումները քննադատությունների առիթ են տվել, նշվում են բազմաթիվ խնդիրներ։ Նշվում է նաև, որ այդ քննարկումների ժամանակ Լենա Նազարյանին ընդամենը հետաքրքրում է կանանց ներգրավվածության հարցը։ Լենա Նազարյանի հետ են հանդիպել նաև սևազգեստ մայրերը։ Մայրերը հանդիպումից հետո դժգոհ են եղել․ «Լենա Նազարյանը ոչինչ չխոստացավ: Մենք ասացինք, որ բոլոր պատկան մարմիններին, բոլոր պատգամավորներին դիմելու ենք, որպեսզի մեր 5 զինվորների գործերը բացահայտվեն, որ ամեն մեկն իր ելույթներում այդ հարցը տա, թե մինչև ե՞րբ պետք է փակ լինեն այդ գործերը, մինչև ե՞րբ պետք է քննիչներն ու դատախազներն անգործ մնան, ինչո՞ւ չեն բացահայտում զինվորների գործերը: Ճիշտ է, վարչապետը ասել է, բայց ասելուց հետո 1 տարի վեց ամիս է անցել, ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի նորություն չկա, «սայլը տեղից չի շարժվում»: Փաստացի Լենա Նազարյանը հասարակական և քաղաքական գործունեությամբ ակտիվ չէ, և դա է հրապարակումների սակավության պատճառը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ