«Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, մեր օրակարգը չափազանց լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում՝ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՏՄ-ը, ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք նույնպես երկխոսության թեման են, համագործակցում ենք նաեւ գլոբալ հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը