Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
Նա նաև տեղեկացրեց, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և եթե կանչեն դատարան, ապա կգնա և նույնը կասի: Ավելին՝ Դավիթ Սանասարյանի հետ արդեն առերեսվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը