Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ այցի հարցով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի խոսքերին։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել ադրբեջանական կողմի բողոքը։
«Համապատասխան նամակներ են ուղարկվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը