30 10 2019

Որտե՞ղ են հայտնվելու «Նոր Հայաստանի» դանոսչիկները․ Աշոտյան

Որտե՞ղ են հայտնվելու «Նոր Հայաստանի» դանոսչիկները․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Մարդկության պատմության ողջ ընթացքում դանոսչիկությունը հինավուրց մասնագիտություններից մեկն էր։Հին Միջագետքի տարածքում հայտնաբերվել է սեպագրերի մի հսկայական «գրադարան», որը վերծանելուց հետո պարզվեց, որ փաստացի դանոսների եւ կլյաուզաների շտեմարան էր։

Հին Եգիպտոսում փարավոնները նույնպես հաճախ էին օգտվում գործտվողների ծառայություններից։

Հին Չինաստանում դանոսչիկը ժառանգում էր իր զոհի տիտղոսը եւ ունեցվածքը։ Դանոսների միջոցով իշխող վերնախավը վախի եւ հպատակության տակ էին պահում ժողովրդին։

Հին Հռոմում դանոսչիկները նույնպես լայն տարածում ունեին եւ նրանց կոչում էին «դելատորիյներ» (լատ. delatores — «դանոսչիկ»)։ Եթե դանոսը ճիշտ էր, ապա գործտվողը ստանում էր մեղադրյալի ունեցվածքի 1/4-ը, իսկ եթե սխալ՝ ապա նա պատժվում էր։ Կայսր Կոնստանտինը հրամայել էր կեղծ դանոսչիկներին մահվան դատապարտել։

Հռոմի նոր կայսրերը որպես կանոն ազատվում էին նախորդ կայսրի գործտվողներից։ Իսկ կայսր Տրայանը հրահանգել էր բոլոր գործտվողներին խեղդել ծովում։

Հին Հունաստանում գոյություն ունեին պրոֆեսիոնալ գործտվողներ՝ «սիկոֆանտներ» (հուն. sykon — թուզ եւ phaino — անիս գրել)։ Բան այն է, որ Հին Հունաստանում արգելված էր թզի արտահանումը եւ գործտվողները սկզբից ի հայտ էին գալիս թզի մաքսանենգության հարցերով։

Իսկ Հին Աթենքում գոյություն ուներ նաեւ կեղծ ահազանգող «ազդարարներին» պատժելու համակարգ։

Վենետիկի Դոժերի պալատում մինչ այսօր պահպանվել է բաց երախով ոսկե առյուծի գլուխը, որտեղ յուրաքանչյուր վենետիկյան ազդարար կարող էր թողնել նաեւ անանուն ահազանգ։

Միջնադարյան Եվրոպայում ինկվիզիցիայի ժամանակահատվածում դանոսները մի առանձին երեւույթ էին, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ։

Գերմանացի պրոֆեսոր Կարոլ Զաուերլանդը մի առանձին աշխատություն ունի՝ «30 արծաթ», որը նվիրված է գործ տալու ֆենոմենին։Պետք է շեշտել, որ ժողովուրդների եւ հասարակությունների ճնշող մեծամասնությունը դանոսչիկությունը համարել է զազրելի եւ մերժելի երեւույթ։

Հանճարեղ Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ դժոխքի վերջին՝ իններորդ շրջանում էր տեղադրել բոլոր ժամանակների դավաճաններին եւ դանոսչիկներին։ Իսկ այդ շրջանի խորքում դեմքով սառույցի մեջ հավերժ տառապում են երեք, ըստ Դանթեի, ամենահայտնի դավաճանները՝ Հուդան, Բռուտոսը եւ Կասսիուսը։

Իսկ որտե՞ղ են հայտնվելու «Նոր Հայաստանի» դանոսչիկները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ