29 10 2019

Նախարարությունից 100 աշխատակից կկրճատվի․ Սուրեն Պապիկյան



«Տեղի են ունենում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր իրավական պրոցեսներ։ Դա քաղաքական չէ, դա բացառապես իրավական հարթությունում է», - լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ իրականցվող գործընթացներին։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ինքը, ինչպես մնացած բոլոր նախարարները, բարձրացված աշխատավարձ ստանում է մայիս ամսից։

«Մեր նախարարությունում բոլորը ստանում են իրենց աշխատանքին համապատասխան պարգևավճարներ։ Երբ դա կլինի Ազգային ժողովի կողմից հաստատված աշխատավարձ, այդ օրվանից կսկսեմ համարել աշխատավարձ։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը և կրճատումներին, սպասվում են միավորումներ, որոնք ենթադրում են կրճատումեր»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ