«Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ կան նաև պարգևավճարներ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետը Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էր նախարարների, փոխնախարարաների գլխավոր քարտուղարների աշխատավարձը:
Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում աշխատավարձերը՝ Գևորգյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: Երեք միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և տվել վստահության քվե, որով էլ լիազորել են մեզ որոշումներ ընդունելու համար: Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը