Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՊԾ ղեկավարի պաշտոնում դադարեցված են քրեական գործի պատճառով, անդրադարձել է ԱԳ նախարարի հարցազրույցին։
«Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի BBC #HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին
Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց, քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։
Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։
Նախարար Մնացականյանը պատասխանեց՝
- Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։
Նախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։
Հ.Գ. իհարկե քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը