26 10 2019

Նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. Սամվել Ֆարմանյան

Նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. Սամվել Ֆարմանյան

Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է Մնացականյանը, որպես քաղաքական պաշտոնյա: Դա թող անեն «ատելության կուսակցության» առաջնորդները: Բայց, հանուն արդարության, մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը: Իմ կարծիքով դա աշխարհում հնարավոր ամենադժվար բանն է. անգամ, եթե դու Թալեյրանն ես, Մետերնիխը կամ Գորչակովը: Այլ հարց է, թե ինչպե՞ս ու հանուն ինչի՞ իրեն հարգող դիվանագետը կարող էր ստանձնել այդ պատասխանատվությունը` շատ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին հարցերում կատարելապես բոբիկ է, շփոթված, հախուռն, կամակոր ու ամենավատը` ծույլիկ, որն անգամ չի ուզում սովորել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ