«Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենք՝ նրա դասերը չքաղելու: Խոսքս ուղղում եմ նորաթուխ քաղաքական գործիչներին՝ Խելամտորեն ու լրջորեն ուսումնասիրել և մանրակրկիտ վերլուծել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակը, կարճամիտ ու կարճատես չլինել։ Լինել խելամիտ ու հեռատես, որպեսզի ազգովի չհայտնվենք «Ոսկե ձկնիկի» պառավի կարգավիճակում՝ չկանգնենք կոտրած տաշտակի առաջ...»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը