21 10 2019

Ի՞նչ ես էլի խրախուսում, Նիկոլ, սա անբարոյականություն է․ Մենուա Հարությունյան

Ի՞նչ ես էլի խրախուսում, Նիկոլ, սա անբարոյականություն է․ Մենուա Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը գրում է․

«Որքան մտածում եմ, ուղեղիս մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում թե ո՞նց կարող է պատերազմի վտանգի մեջ ապրող կամ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունները մարտի 1-ին իշխանությունը փողոցով բռնազավթել փորձող զոհված քաղաքացիներին վեր դասի` սեփական կյանքով մեր հայրենիքը պաշտպանած հերոս նահատակներից...

Ոնց կարելի է սեփական կյանքով թշնամուն կանգնեցրած հերոս տղերքի հարազատներին փող տալուց առաջ միլիոնավոր դրամներ հատկացնել` էդ նույն հերոս տղերքի թիկունքում իշխանություն բռնազավթել փորձողներին...

Սա ցույց է տալիս, որ իսկապես Նիկոլի համար իշխանությունը բռնազավթելու, ամեն գնով իշխանության գալու գործընթացն ավելի կարևոր է, քան՝ արցախյան հերոսամարտը, քան` հայրենիք պաշտպանելը:

Այսինքն՝ նրանք ովքեր մեր պետությունը պաշտպանելիս զոհվում են պակաս կարևոր են, քան՝ ովքեր միգուցե և չգիտակցելով , որ ներսից խբում են սահմանին կանգնած զինվորի թիկունքին օգնել են Նիկոլին բռնազավթելու իշխանությունը, ավելի ճիշտ օգնել են Նիկոլին բավարարելու սեփական քաղաքական ամբիցիաները:

Եթե նույնիսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին պետք էր գումար վճարել, ապա դա կարելի էր անել միայն ու միայն երբ հայրենիքի համար նահատակված մեր նահատակների հարազատները ստանային դրամական աջակցություն:

Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է քան հայրենիք պաշտպանե՞լը...

Սա ուղղակի անբարոյականություն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ