18 10 2019

Գործող իշխանությունն ամենաբռնապետական գործիքակազմից է օգտվում․ Զարուհի Փոստանջյան



«Հիմա ժողովրդի անունից, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքական նպատակներն իրականցնել և դա անում են և հանրությանը մատուցում են որպես անհրաժեշտ միջոց»,- «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նրա կարծիքով անկախ նրանից, թե նախկինում ինչ է եղել, այսօր չպետք է նույն գործիքակազմով հետապնդել մարդկանց. «Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ