18 10 2019

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: 

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն: Իսկ այսօր ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստրերը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ