16 10 2019

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ-ի Հանրային կապերի գրասենյակը։ 

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ