Tert.am-ը գրում է․ «Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք`ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Երևանում կայացած հանդիպմանը տեղադրված չէր Արցախի Հանրապետության դրոշը:
Հարցին`մինչ այս հանդիպումը ճշտված չի՞ եղել, թե ինչպես է պահանջում արարողակարգը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի կարողացել վերջնական և ամբողջական ինֆորմացիա ստանալ, բայց ճշտված եղել է: «Հաջորդ և մնացած բոլոր հանդիպումներին այնպես կլինի, ինչպես կարգավորումներն են թելադրում»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Երևանում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը