Politik.am-ը գրում է.
«Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այդ օրերին զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին:
Վարչապետի մամուլի խոսնակ Կարապետյանը այդպես էլ մեր զանգերն անպատասխան թողեց, բայց Auroranews.am լրատվականի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկատվությունը. «Նվերը եղել է կառավարությունից 2017- թվականին, Սերժ Սարգսյանի օրոք, բայց փոխանցողը ես եմ եղել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ նվիրված զենքը արժեցել է ավելի քան 6000 դոլար: Այս պահին անհասկանալի է, թե ինչպես է 2017 թվականին Սերժ Սարգսյանի նվիրած զենքը Պեսկովին փոխանցել Վլադիմիր Կարապետյանը: Սա գուցե մի օր Կարապետյանն ինքը բացահայտի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը