ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։ Նա գրում է․
«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան» ...
Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էդ մարմնի դատավոր...
Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք ...
Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...
Անձնական կարծի - Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը