15 10 2019

Հերթական պատվիրված որոշումը Politik.am-ի դեմ

Հերթական պատվիրված որոշումը Politik.am-ի դեմ

Politik.am-ը գրել է. Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Սամվել Սերյանի Մատինյանի նախագահությամբ հերթական անօրինական որոշումն է կայացրել: Դատարանը որոշել է մասնակի բավարերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 17-ին Politik.am-ը գրել էր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեսրոպ Պապիկյանը քրեական հեղինակություն Տույից 10 հազար դոլար գումար է ընդունել, որպեսզի հոգա իր նախընտրական քարոզարշավի ծախսերը:

Այն որ դատարանի որոշումն անհիմն է և նպատակ ունի բավարարել օրվա իշխանություններին՝ ակնհայտ է: Չխորանալով մանրամասնություններում՝ բերենք մեկ օրինակ: Դատարանը իր վճռին կից տեքստում, որտեղ ներկայացնում է մանրամասնություններ իր պարզած հանգամանքների նշում է. «Հատկանշական է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը տարածվել է արտահերթ ընտրությունների նախաշեմին, այսինքն` ժամանակագրական առումով տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ