ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահը վիրահատվել է, և վերականգնողական շրջանի համար ժամանակ է անհրաժեշտ։ Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ առանց Ռոբերտ Քոչարյանի նիստը շարունակել հնարավոր չէ։ Հաշվի առնելով, որ դատարանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլատրել էր հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը բացակայել երկրից, դատական հաջորդ նիստի օր նշանակվեց նոյեմբերի 5-ը, ժամը 11-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը