«Իմ ականջից չվրիպեց մի շատ վտանգավոր և տգեղ փաստ, Նիկոլ Փաշինյանը, իր երկրի նախագահներից մեկին պահելով կալանքի տակ, մյուսին տարիներ շարունակ ամենավերջին բառերով վիրավորելով, իր թշնամի երկրի նախագահին դիմում է անուն-հայրանունով՝ Իլհամ Հեյդարովիչ, որը հարգանքի նշան է: Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, իր նախկին ղեկավարներին, բայց հաճոյանում է բոլորին անխտիր, որի իրավունքը չունի: ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն այն ֆորմատն է, որը Նիկոլ Փաշինյանն ամենախիստ ձևով քննադատել է: Քո երկրի նախագահներին տարիներ շարունակ վերջին բառերով վիրավորում ես, իսկ նրանց հաճոյանում ես»,- հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը