ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո իշխող ուժի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ տարբեր հարցեր են քննարկել։
«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,-նշեց նա՝ հավելելով, որ քննարկել են նաև Ամուլսարի հարցը և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ:
«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը