Top-news.am-ը գրում է․ «Այն ինչ տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում, սովորական խայտառակություն չէ, շարքային միջադեպ չէ: Հայաստանում արմատավորվում է ֆաշիզմն իր վտանգավոր դրսեւորումներով եւ մետաստազներով:
Անցած դարի քսանական, երեսունական թվականներին Գերմանիայում հենց այսպես էին ձեւավորվում շտուրմաբթայլունգ եւ Հիտլերյուգենդը:
Անցած դարի քսանական, երեսունական թվականներին Գերմանիայում եւս այրում էին գրքեր, ներխուժում խմբագրություններ, հարձակվում այս կամ այն հասարակական կամ քաղաքական գործիչների վրա: Բնականաբար, այս ամենն արվում էր հանուն ազգի, հանուն մեծ Գերմանիայի:
Անդրանիկ Քոչարյանն օրեր առաջ տղամարդուն, քաղաքական գործչին ոչ վայել վիրավորանք հասցրեց կին քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանին, որից հետո ոչ միայն ներողություն չխնդրեց, այլ ստացավ իմքայլականների լիակատար աջակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Անդրանիկ Քոչարյանին:
Բնականաբար, այս ամենին հաջորդելու էր մեկ այլ կեղտոտ գործողություն, որին մենք ականատես եղանք «Հայելիի» մամուլի ակումբում:
Խմբագրության վրա ձվերը ոչ թե նետել են մամուլի կողմից հիշատակվող չորս հոգին, այլ Նիկոլ Փաշինյանը: Սա մենք պետք է արձանագրենք եւ անցնենք առաջ: Այն մթնոլորտը, որ ստեղծեց Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հանգեցնելու էր հենց սրան:
Նիկոլ Փաշինյանը լռում է: Նա ոչ մի տող չի գրել կատարվածի մասին, ոչ մի բառ չի ասել: Նա պատրաստվում է IT կոնգրեսին, այնպես, ինչպես Հիտլերն էր պատրաստվում 1936 թվականի օլիմպիական խաղերին:
Մենք գիտենք, թե հետո ինչ եղավ հզոր տնտեսություն ունեցող Գերմանիայի հետ: Գիտենք եւ պարտավոր ենք կանգնեցնել նույն սցենարի կրկնությունը Հայաստանում»։
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը