05 10 2019

Ջհանգիրյանը ընտրական կեղծարարության Ջեֆերսոնն է․ Արամ Հարությունյան



«Պատկերացրեք, թե ինչ տոնախմբություն էր, երբ մարզեր էինք գնում։ Մարդիկ ոգևորված էին։ Երբևե այդպիսի դաշինք չի եղել և այդ դաշինքը ըստ էության հաղթել էր։ ՀՀ պատմության մեջ չի եղել նման դեպք, որ ԿԸՀ անդամին Վլադիմիր Հախվերդյանին ձերբակալել էին ամբողջ փաստական նյութերը վերցրել էին և մի քանի օր պահելուց հետո այդ նյութերը չկար։ 96 թվականին ցույցերը խաղաղ էին, բայց արդեն տանկերը մտել էին քաղաք։ Սակայն դրանից հետո մենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, լիդերներս մարդկանց ուղարկեցին հանգիստ տուն մինչև և վերջ մնացել ենք»,- Այս մասին, Հոկտեմբերի 4-ին «Բանալի» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունենացած «Սթափ զրույց» նախաձեռնության կողմից կազմակերպված «1996թ. նախագահական ընտրություններ`23 տարի տևող հետևանքներ» թեմայի շուրջ հանրային քննարկմանը ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Ըստ քաղաքական գործչի Հայաստանում մինչ այս պահը 1996 թվականի ընտրությունների նման ընտրություն չի եղել, երբ բացահայտ կեղծվում են արդյունքները

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ