«Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում չունի և ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Ի՞նչ էր Հայաստանի վարչապետի ասածը. կա հակամարտություն և եթե այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք հասնել այդ հանգուցալուծմանը, ապա անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն դրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը