03 10 2019

Քոչարյան Անդրանիկի անցած ճանապարհը երբեք պատիվ չի բերել իրեն. Կորյուն Գրիգորյան

Քոչարյան Անդրանիկի անցած ճանապարհը երբեք պատիվ չի բերել իրեն. Կորյուն Գրիգորյան

«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անի Խաչատրյան, դու պաշտպանելով Անդրանիկ Քոչարյանին, կանգնում ես նրա հետ նույն մակարդակին, որի համար ես շատ ցավում եմ։ Հիշեցնեմ, որ Քոչարյան Անդրանիկի անցած ճանապարհը երբեք պատիվ չի բերել իրեն, քանի որ ուր էլ որ լիներ այս անձնավորությունը, միշտ հայտնվել է կոռուպցիոն թեմաների մեջ։ Ըստ Օդում կախված լուրերի Անդրանիկ Քոչարյանի անցած ճանապարհը այսպիսին է։

Անդրանիկ Գրիգորի Քոչարյան

1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, որի ընթացքում հանցագործների ներգրավմամբ մարդկանց է առևանգել և փորձել գումար շորթել, որպես փրկագին:

1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որի ընթացքում իր անվան հետ են կապված դիզվառելիքի և այլ մատակարարումների յուրացումներ պատերազմի ամենաթունդ տարիներին:

1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ, որի ընթացքում զբաղված էր աղետի գոտու օգնության թալանով, հարցրեք Գյուրեցիներին և կտեսնեք ինչեր են պատմում:

1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ պաշտոնակռիվ տվողներից, տխրահռչակ ցուցակի անուններից մեկը։ Չմոռանանք, որ Հոկտեմբեր 27-ի դեպքերի մեջ իր նախկին աշխատակցի ներգրավածության հարցը ինքնաձիգները ԱԺ դահլիճ անցկացնելուն աջակցելու հետ կապված։

2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան, հարց․ մարդ 1991թ․-ից պետական պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերում, ՊՆ-ում, որպես Ճարտարագետ՞:

2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ: Չնայած կադրային զինվորական չի եղել, ԱԱԾ-ի հետ կապ չի ունեցել, որպես կադրային սպա, հարց․ ինչի մասով է փորձագետ՞, թալանի՞

2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ, որի ընթացքում պաչկեքով փող էր վերցնում <<Նեմեց Ռուբոյից>> ու սրան-նրան դուրս էր հանում թեմայից:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Աչքի է ընկնում նոր տերերին ամեն գնով դուր գալու իր ջանասիրությամբ, անգամ տղամարդուն ոչ հարիր իր վերջին էժանագին քայլերի միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ